Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

l-GyHYWxaDiv

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Բասի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպման վերաբերյալ նա գրառում է արել թվիթերի իր միկրոբլոգում։ 

«Կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև պաղեստինցիների վրա Իսրայելի հարձակումները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի և Իսրայելի միջև էսկալացիան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը»,- ասված հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ