Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ֆֆ

Վարչապետ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 15-ին, որոշում է ստորագրել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին․ 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Ազգային կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին:

--00—ՍՊ