Ռեալը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Rodrygo-2-750x375

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում այսօր «Ռեալը» Մադրիդում ընդունել է մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպման մեկնարկը բավականին գոլառատ ստացվեց․ արդեն երկրորդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սիլվան բացեց խաղի հաշիվը։ 10 րոպե անց տանտերերի կազմում նախ աչքի ընկավ Կամավինգան, իսկ ևս երկու րոպե անց՝ Ռոդրիգոն։

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում 34 անընդմեջ տնային հանդիպումներում գոլ է խփում, ինչը ռեկորդային շարք է մրցաշարի պատմության մեջ:

Ընդհանուր առմամբ, մադրիդյան գրանդն այդ հանդիպումներում 75 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։

 Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ