«Ռեալը» շարունակում է գլխավորել աշխարհի ամենաթանկ ակումբների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News     

Ռեալ

KPMG խորհրդատվական ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ է աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկը գլխավորում է  Մադրիդի «Ռեալը»։ Իսպանական ակումբի կարողությունը գնահատվում է 3 միլիարդ 478 միլիոն եվրո։ Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդը» 3,3 մլրդ եվրո կարողությամբ։

Ցանկի լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնա»-ն՝ 3,1 մլրդ եվրոյով։   

Թոփ-15-ում հայտնվել են՝  «Լիվերպուլը» (2,6 մլրդ), «Մանչեսթեր Սիթին» (2,6), «Չելսին» (2,2), «Տոտենհեմը» (2,0), ՊՍԺ-ն (1,9), «Արսենալը» (1,85), «Յուվենտուսը» (1,7), Դորտմունդի «Բորուսիան» (1,2), «Ատլետիկոն» (1,1), «Ինտերը» (983 մլն) ու «Շալկեն» (814 մլն)։