«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News    

Ռամոս

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսյեդատ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբը» Սերխիո Ռամոսի և Կարիմ Բենզոմայի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:1 հաշվով: «Ռեալ Սոսյեդատ»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Միկել Մերինոն:

Այս հաղթանակից հետ «Ռեալ»-ը հավաքեց 65 միավոր և «Բարսելոնա»-ի հետ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--0—ՄՀ