Մոսկվայում ահաբեկչությունից առաջ Իրանը ՌԴ-ին նախազգուշացրել է հնարավոր սպառնալիքի մասին. Reuters

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1133746

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած հարձակումից առաջ, ըստ մի շարք աղբյուրների, Իրանը Ռուսաստանին հայտնել է խոշոր ահաբեկչական գործողության հավանականության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ 3 աղբյուրներ։

Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, 144 մարդու կյանք է խլել։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանին ահաբեկչության մասին հայտնել էր նաև ԱՄՆ-ն։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Ռուսաստանը չէր կարող անտեսել իր գործընկեր Իրանի հաղորդած հետախուզական տվյալները։

«Ռուսաստանում տեղի ունեցած հարձակումից օրեր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ Ռուսաստանի ներսում հնարավոր խոշոր ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն է կիսել, որը ստացվել է Իրանում զոհերի պատճառ դարձած ռմբակոծությունների համար ձերբակալվածների հարցաքննության ընթացքում», - ասել է Reuters-ի աղբյուրներից մեկը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ