ՌԴ ժողովրդի համար այս ծանր օրերին ձեզ հետ միասին վերապրում ենք անդառնալի կորստի ցավը․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

f66015419a8b20_66015419a8b60.thumb_

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և գրառում կատարել «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին բացված ցավակցությունների գրքում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նաև ցավակցական հեռագիր է հղել և զորակցություն հայտնել «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա․Միլլերին և զոհերի ընտանիքներին։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կոլեկտիվի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների հետ կապված։ Ռուսաստանի ժողովրդի համար այս ծանր օրերին Ձեզ հետ միասին վերապրում ենք անդառնալի կորստի ցավը և սգում անժամանակ հեռացած անմեղ զոհերի կապակցությամբ։

Զորակցության խոսքեր ենք հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։

Վճռականորեն դատապարտում ենք խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ՌԴ ժողովրդին», - ասված է ցավակցական հեռագրում։

--00—ՅՄ