Քրիստոսը սիրո մեծագույն օրինակ է. Կիրիլ Պատրիարքը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Կ

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի ողջույնն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և այլ եկեղեցիների առաջնորդներին, ովքեր մարտի 31-ին նշում են Քրիստոսի Սուրբ Հարությունը:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձում նշվում է, որ խաչի վրա կրած տառապանքների և Հարության միջոցով Քրիստոսը զոհաբերական սիրո մեծագույն օրինակ է։

 

 --00—ԱՊ