Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը վերատեղադրվեց. այն կօծի Գարեգին Բ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

գաերգին

Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում Մայր տաճարի նկարն է տեղադրել և կից գրառում արել. «Վերատեղադրվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը՝ մեր ժողովրդի հույսի և հաղթության նշանը»:

Նշենք, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլն ավարտվել է, ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

Այսօր՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

--00—ԼՄ