Կարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

рр

Հայաստանի ազգային հավաքականը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերին, այսօր բաց մարզում է անցկացրել։

Մարզումից հետո մեր թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը զրուցել է լրագրողների հետ։

« Յուրաքանչյուր խաղում պայքարում ենք հաղթանակի համար: Կարծում եմ, որ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից։ Ամեն ինչ կանենք, որ դա ստացվի:

Առաջիկա խաղերում մրցակիցներն ուժեղ են։ Մեզ համար ընկերական խաղեր չկան, պետք է փորձենք հաղթել երկու խաղերում էլ։

Տխուր ենք, որ Արտակ Դաշյանն ու Նաիր Թիկնիզյանը չեն միացել հավաքականին։ Դեռ չգիտենք, թե ինչպես ենք խաղալու առանց նրանց։ Մի քանի օր ունենք խաղերին պատրաստվելու համար։ Տեսնենք, թե ինչ կորոշի մարզիչը»,-ասաց Հարությունյանը։

Աղբյուրը՝ Armsport