Իսրայելը մտադիր է սահմանափակել պաղեստինցիների մուտքը Արևելյան Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Screenshot_2

Ռամադան ամիսը, որը սկսվում է հաջորդ շաբաթ, իսլամադավանների համար ծոմ պահելու և աղոթքի ժամանակահատված է: Այս տարի այն Գազայի պատերազմի ֆոնին է, և այս հանգամանքը ավելի զգացմունքային է դարձնում իրավիճակը, գրում է Ամերիկայի Ձայնը:

Սովորաբար Ռամադանի մեկնարկը պաղեստինցիները՝ այլ մահմեդականների նման, դիմավորում են տոնական, սակայն այս տարի՝ հաշվի առնելով Գազայի հատվածում չդադարող ռազմական գործողությունները, բազմաթիվ զոհերն ու ավերածությունները, Ռամադանի սկիզբը, որը նախատեսված է գալիք շաբաթ, դժվար թե ուրախություն պարգևի մարդկանց:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ