Պաղեստինցիներն արդեն 57 իսրայելցի զինծառայող են գերեվարել, որոնց թվում կան նաև կանայք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2023-10-07_14-42-43

Պաղեստինցիներն արդեն 57 իսրայելցի զինծառայող են գերեվարել, որոնց թվում կան նաև կանայք։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ զոհերի թիվն այս պահին հասնում է 22-ի։

Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ, այն ուղեկցվում է հրթիռային ակտիվ հարվածներով։

--00—ՅՄ