Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

Այն դեպքում, երբ տնտեսվարողը չի ընդունում անկանխիկ վճարում կամ չի ապահովում անկանխիկ վճարման հնարավորություն, ապա նրանից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:

Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տնտեսվարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն, hեռ․ 080 00 10 08 կամ 060 84 44 44։

Մանրամասները տեսանյութում։

 --00—ԼՀ