Հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ 

75 տարին լրացած կենսաթոշակառուներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը վճարվում է իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուներին ու լիազորագրով կենսաթոշակ ստացողներին՝ բացառապես կանխիկ եղանակով։
Այսպիսով, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն, օրինակ՝ իրենք կարող են ընտրել կենսաթոշակը ստանալ կանխիկ, թե անկանխիկ․ կենսաթոշակը կանխիկ եղանակով բնակության վայրում վճարելու դեպքում՝ ծառայությունը քաղաքացուն մատուցվում է անվճար։

--00--ՍԳ