Իշխանությունը խաբում է վարդենիսցիներին․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

photo_2024-02-13_16-17-20

Իշխանությունը խաբում է վարդենիսցիներին

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստախոսության նոր ռեկորդներ է սահմանում: ՀՀ քաղաքացիներին խաբելով, սուտ պայքարի իմիտացիաներով իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանն ու իրեն շրջապատող կիսատառաճանաչները հիմա էլ վարդենիսցիներին են խաբում:

Երեկ բազմաթիվ քաղաքացիներ զայրացած փակել էին Վարդենիսի ավտոճանապարհը՝ դժգոհելով, որ պետական մարմինները հերթով փակվում են Վարդենիսում և վերջինը անձնագրային ծառայությունն է:

Ե՛ւ մարզպետը, և՛ անձնագրային ծառայության պատասխանատուները, և՛ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին մոլորեցնող հայտարարություններ են անում այս օրերին: Իսկ իրականությունը, ինչպես միշտ, այլ է:

Այս տարվա հունվարի 23-ին գրությունով պարզաբանում էի պահանջել ՀՀ ՆԳՆ Վահե Ղազարյանից, թե ինչու են փակվում Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները համայնքներում, նաև ներկայացրել էի, թե ինչ վատ ազդեցություն է ունեցել այդ որոշումը հանրության շրջանում:

Օրերս ստացել եմ նախարարի գրավոր պարզաբանումը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ օպտիմալացվելու են անձնագրային ծառայությունները սահմանամերձ համայնքներից.

«…նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի. հաշվի են առնվել հետևյալ գործոնները.

- տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի,

- քաղաքացիական ծառայության պահանջը, ըստ որի՝ 4 և ավելի աշխատակիցների քանակ է պահանջվում ստորաբաժնման ձևավորման համար, մինչդեռ մարզերում առկա էին 2-3 հոգուց բաղկացած խմբեր:

Գործընթացը կիրականացվի ընթացիկ տարում փուլային եղանակով: Այն համայնքներում, որտեղ նախատեսված է օպտիմալացում, զուգահեռաբար մշտադիտարկում կարվի: Անհրաժեշտության դեպքում շրջիկ ծառայության միջոցով պարբերաբար ծառայություններ կմատուցվեն Հայաստանի տարբեր համայնքներում»:  

Պարզ գրված է, որ անձնագրայինը փակվելու է, քանի որ Վարդենիսի անձնագրային ծառայությունում 3 աշխատակից էր աշխատում: Էլ ի՞նչ եք խաբում մարդկանց, բառախաղ անում, թե օնլայն, մեկ պատուհան եւ այլն: Անձնագրային ծառայությունները փակվելու են և՛ Վարդենիսում և՛ Ճամբարակում.

Սա՛ է իրականությունը.

Կից ներկայացնում եմ պաշտոնական պատասխանը:

ըյտը
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հհ մշտական հանձնաժողովի ապօրինաբար հեռացված նախագահ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան։

--00—ՅՄ