Իշխանությունների պլանը ձախողվել է․ սկսել են բանակցել ՍԴ դատավորների հետ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News   

ՍԴ
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների հունիսի 25-ի հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ սահմանադրական փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները չեն դադարում, և պետք է արձանագրություններ կազմվեն Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, որոնց հիման վրա կսահմանվի, որ դադարում են Ալվինա Գյուլումյանի և մնացած դատավորների լիազորությունները։ 

Ըստ տեղեկությունների՝ այս պահին իշխանության լիազորված անձինք փորձում են բանակցությունների մեջ մտնել Սահմանադրական դատարանի դատավորների հետ՝ համոզելով, որ նրանք ստորագրեն արձանագրությունները։ Ըստ մեր աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ իշխանության կողմից բանակցություններն իրականացնում են մի քանի հոգի, որոնց թվում կա եւ ՍԴ դատավոր եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Ընդ որում՝ փորձում են բանակցել նաև այն դատավորների հետ, ում լիազորությունները դադարեցվում են՝ նրանց երկրի վարչապետի անունից տալով ինչ-ինչ երաշխիքներ, այդ թվում՝ թեկնածությունը նորից ներկայացնելու վերաբերյալ։

Աղբյուր` «Փաստինֆո»։

 

 --0—ՄՀ