Ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանի արյունալի սադրանքի հեղինակներն իրենք են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

photo_2024-02-13_10-09-48

Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ընդունելով, որ ուշ գիշերվանից Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած արյունալի սադրանքի հեղինակներն իրենք են։

Ընդ որում, նրանք անգամ անուն են դրել այս սադրանքին՝ «Հատուցում», որը պայմանավորված է իբր հայկական կողմից երեկ վիրավորում ստացած ադրբեջանցի զինծառայողի դեպքով։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, երեկ ՀՀ ԶՈՒ դիպուկահարն իբր վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի: ՊՆ ՌՈ-ն շտապել էր հայտարարել, թե սկսել է հետաքննություն ու կպատժի հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես և սպասվում էր, ադրբեջանցիներին առիթ էր պետք սահմանին հերթական սադրանքի համար:

Այսօր ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

--00—ՅՄ