Մբապեն որոշել է` որտեղ է ապրելու Մադրիդում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

մպա

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով, ըստ վերջին տեղեկությունների, որոշել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով, արդեն որոշել է, թե որտեղ է ապրելու Մադրիդ տեղափոխվելուց հետո։  Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի համաձայն՝ նախապատրաստվելով «Լոս Բլանկոս» տեղափոխվելուն, Մբապեն կապ է հաստատել մադրիդցի ընկերների հետ, որպեսզի նրանք իրեն խորհուրդ տան Իսպանիայի մայրաքաղաքի ամենահարմարավետ տարածքները:

Ֆրանսիացի հարձակվողը նաև ներկայումս վերանորոգում է իր փարիզյան տունը՝ նպատակ ունենալով հյուրընկալել ՊՍԺ-ի ևս մեկ խաղացողի:

 --00—ԼՀ