Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու բեռնատարը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

screenshot_4.thumb_

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը:

Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

--00—ՅՄ