Թույլ ձյուն է տեղում Սիսիանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ձյուն

Փետրվարի 4-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Սիսիանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Որոտանի լեռնանցքը (Սարավան) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՀ