Իրաքի հյուսիսի գազի հանքավայրում հրդեհ է բռնկվել ռմբակոծությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1128908

Իրաքյան Քրդստանի Չամչամալի շրջանի գազի հանքավայրում անհայտ խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով սաստիկ հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Shafaq News տեղեկատվական հարթակի աղբյուրները։

Հարթակի տվյալներով՝ Խորմորի հանքավայրը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով տեղի է ունեցել բռնկում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունները,  հանքավայրում հնչում են հրդեհային տագնապի շչակները: Ենթադրվող վնասի մասշտաբներն առայժմ հայտնի չեն։

Shafaq News-ը նաև հաղորդում է, որ հունվարի 25-ի երեկոյան Իրաքի հյուսիսում և արևմուտքում միջազգային կոալիցիայի ռազմակայանները ենթարկվել են պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Անօդաչու թռչող սարք է խոցվել Էրբիլի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Հարիր ռազմակայանի օդային տարածությունում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ