Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 4 քուրդ զինյալ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

թուրքիաՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 13-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք և Մեթինա շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 4 քուրդ զինյալ է սպանվել, փոխանցում է Ermenihaber-ը:

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»(PKK- ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։