Սահմանազատման համար Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

0123248e116303cb944f1ca36f0012dc421992

Սահմանազատման համար Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել. «Բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է ետընթաց նկատվում»,- ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մշտապես խոսել է 1974-78թթ․ քարտեզների մասին․ «Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, իրավական առումով հնարավորինս անխոցելի հստակությունն առանցքային է, և այս կոնտեքստում ուզում եմ հիշատակել Ալմա Աթայի հռչակագիրը»,- ասել է նա։

--00—ՅՄ