Այսօր Երևանում ձնածածկույթ կձևավորվի՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

photo_2024-01-22_11-02-56

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի  ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

--00—ՅՄ