Արարատում, Եղեգնաձորում, Սիսիանում, Կապանում ձյուն է, Դիլիջանում, Արարատում՝ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի, Գորիսի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:  

--00—ԼՄ