Աշոցքում թույլ ձյուն է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

մերկասառույց

Աշոցքի տարածաշրջանում, դեկտեմբերի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

--00--ԱԹ