Հայաստանի ճանապարհներին մերկասառույց է․ որոշները փակ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News    

ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև բեռնատարների համար։

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16–27-րդ կմ-ին առկա է մառախուղ։

Մարտի 19-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ին (Ախթալայի կամուրջի մոտ) տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների պատճառով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածը միակողմանի փակ է լինելու։

 --00—ՄՀ