Իրանում հայտարարել են, որ հրամաններ չեն տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

abdula-scaled

Իրանը որևէ հրաման չի տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին, նրանք գործում են անկախ և իրենց շահերի շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Տարածաշրջանի, ներառյալ՝ Եմենի դիմադրության ուժերը գործում են անկախ և բացառապես իրենց շահերի շրջանակներում։ Իրանը նրանց ոչ մի հրաման չի տալիս», - Telegram-ում նախարարի խոսքն է մեջբերել Իրանի ԱԳՆ-ն։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ «եթե Սիրիայում և Իրաքում չկազմավորվեին դիմադրության ուժեր ահաբեկչության դեմ պայքարի համար, ապա այսօր Սիրիան և Իրաքը բոլորովին այլ տեսք կունենային»։ Նրա խոսքով, եթե դիմադրության ուժերը չապահովեին տարածաշրջանի անվտանգությունը, ապա Իսրայելը դուրս կգար իր սահմաններից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ