ՔԿ-ի նախագահի հրամաններով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել քննչական ապարատում

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 15, 24 News

․
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր եւ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիետի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել քննչական ապարատում:

Գրիգորյանի հրամանով Ռուբեն Մկրտչյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Ռ. Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:

Հ. Գրիգորյանի մեկ այլ հրամանով Վահե Լաչինյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից եւ Հ. Գրիգորյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետի տեղակալ:

Մինչ այդ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթեւոսյանը ազատվել էր նշված պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Երեււան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Արսեն Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ, ազատվելով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: