ՔՊ-ն ուզում է «եկեղեցի առանց եկեղեցականի», վախենում է, որ Մայր Աթոռը կդառնա «ապստամբության» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Վարդենիսի հատվածում մեկ սպայի սպանությունն ու մյուսի ենթադրյալ ինքնասպանությունը չեն կարող առաջացնել պատասխանատվություն կոնկրետ իշխանական համակարգում, քանի որ անգամ հազարավոր զոհերի պարագայում չկա կոնկրետ պատասխանատու, իշխանության ու հանրության մոտ չկա քաղաքակիրթ երկրներին հարիր պատասխանատվության ինստիտուտ ու դրա գիտակցում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը։

«Հայաստանում իշխանության մոտ կա պատասխանատվության պատրանքի ներքո դիվիդենտներ ստանալու քաղաքականություն։ Հանրային առումով համընդհանուր անտարբերությունը իշխանության թիվ մեկ օրակարգային խնդիրն է, ինչքան հանրությունն անտարբեր ու մասնատված է, այնքան իշխանության քաղաքական կյանքը երկարում է», - նկատել է նա։ Ըստ Անանյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզային այցելությունների ժամանակ տեղ գտած միջադեպերը՝ կապված ցնցուղների, կախիչների և այլ երևույթների հետ, նախընտրական քարոզարշավ են հիշեցնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ