«Ծռերի» նոր ապստամբության համար պարարտ հող չկար ո՛չ 2016-ին, ո՛չ հիմա․ ՀԱԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ՀԱԿ իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարություն մասին։

Գնահատելով մեղադրական ճառը և դատախազի կողմից ներկայացված պատժաչափերը՝ նա ընդգծել է, որ պետք է կայացվի քրեական վճիռ, թեև արարքի նպատակը եղել է քաղաքական։

«Գուցե նպատակը քաղաքական էր՝ ռեժիմից ազատվել, բռնատիրությունը քանդել, իշխանափոխություն անել, մի բան, որը հանարավոր չէր անել օրինական ընտրությունների միջոցով։ Նրանց գնացած ճանապարհն ինձ համար դատապարտելի է։ ՀՀ-ում այդ ճանապարհով իշխանափոխություն փոխելու տրադիցիան չենք ունեցել, և հուսով եմ, որ չենք էլ ունենա։ Այլ պատասխանատվություն այդ արաքի համար, որը կատարվել է, չի նախատեսվում։ Մենք պետք է առանձնացնենք արաքը։ Որևէ խմբի կողմից զենքով, արյան միջոցով քաղաքական նպատակի հասնելն անընդունելի է»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

—00—ԼՄ