Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

ճա

Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալները։

Տարերքից տուժած տարածաշրջանների բնակիչների թիվը, որոնց հետ տեղական արտակարգ ծառայությունները չեն կարողանում  կապ հաստատել, հասել է 323-ի։ Ավելի քան 560 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով։

Երկրաշարժերն ամենամեծ վնասը հասցրել են Իսիկավայի պրեֆեկտուրային. Այնտեղ առնվազն 1 370 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։ Տուժած տարածաշրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումները,  զգացվում է վառելիքի պակաս:

--00—ԼՀ