Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 19 հազարի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1103885

Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 հազար 991-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նաև հայտնել է, որ երկրաշարժից տուժել է երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող տասը նահանգների 75 523 բնակիչ:

--00—ՅՄ