Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Kia Sorrento-ն․ կան վիրավորներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

վթ

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, բախվել են Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00--ԼՀ