Արզնի-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից. կա 1 զոհ և 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

վթար

Մարտի 28-ին` ժամը 19.40-ի սահմանում, Արզնի-Աբովյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 47-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 47-ամյա վարորդ Վաչագան Գրիգորյանը մահացել է։

Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղևորը և տվել խոստովանական բացատրություն, որ «Նիսանի» ղեկին եղել է ինքը։

Կատարվում է քննություն։