9 մարդ զոհվել է, 111-ը՝ վիրավորվել. փրկարար ծառայությունը ամփոփում է տոնական և նախատոնական օրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

photo_2024-01-03_14-25-45

Դեկտեմբերի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 583  դեպք, որից 228-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 123, պայթուցիկ սարքերի տեղադրման` 2, փլուզման, կեղծ ահազանգի` 4-ական, թունավորման, ձնաբքի՝ 6-ական, ուժեղ քամի՝ 9, մերկասառույցի՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 1-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 106 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 73 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 410 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 163 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

--00—ՅՄ