Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել կայծակնային շախմատի ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

17039453426067_19cd7d56bf33a56718dec1933cc34ee6-649x375

Ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարին մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ:

Հաղթող է դարձել Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակել է 14 միավոր:

Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ է զբաղեցրել Մարիամ Մկրտչյանը: Մարիամը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակներում Մարիամը հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Էլինա Դանիելյանը վաստակել է 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունին:

Սուսաննա Գաբոյանը վաստակել է 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին:

Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավել են կայծակնային շախմատի իրենց վարկանիշները:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 45 երկրների 206 շախմատիստներ:

Հաղթող է դարձել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը 21 հնարավորից վաստակել է 16 միավոր:

Լևոն Արոնյանը վաստակել է 14 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ է զբաղեցրել Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտը վաստակել է 13 միավոր և զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը:

Տիգրան Պետրոսյանը վաստակել է 12.5 միավոր: Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր:

--00—ՅՄ