Ամանորին ձյուն չի գա, առաջիկա հինգ օրերին անոմալ տաք եղանակ է սպասվում. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Օդի ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարախքում շարունակում է կլիմայական նորմից բարձր մնալ 6-8 աստիճանով։ Այս մասի հայտարարեց ՀՀ ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ խոսելով ՀՀ եղանակայի կանխատեսումներից։

«Առաջիկա հինգ օրերին այդ տաք հոսանքները չեն նվազելու, մինչև հունվարի հինգը, վեցը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ալիքի ազդեցության տակ»,- ասաց Սուրենյանը և ավելացրեց, որ օդում անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ՀՀ ողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ