Ավելի քան 1,600 բեռնատար Վերին Լարսում սպասում է իր հերթին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

screenshot_1.thumb_

Ռուս-վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1,6 հազար բեռնատար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոը, փոխանցում է Sputnik Գրուզիան։

Նշվում է, որ անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։

Անցումը ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար դեկտեմբերի 17-ի երեկոյան և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան մաքրման աշխատանքներից հետո։

--00—ՅՄ