Օդանավակայանում տոն է. օտարերկրացիներն անհույս սպասում են վիզա ստանալուն

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 5, 24News

image_750x_62c3e9ff3885e.jpg

Շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն ահազանգում է.

«Հիմա Զվարթնոց օդանավակայանում տասից ավելի օտարերկրացիներ երկար ժամեր է սպասում են որպեսզի վիզա ստանան Հայաստան մուտք գործելու համար։

Բայց նրանք դեռ պետք է սպասեն, քանի որ Հայաստանում տոն օր է եւ օդանավակայանի վիզաների վարչությունը չի սկսել իր աշխատանքային օրը, ավելին՝ տոն օրերին պարզվում է չի էլ աշխատում այդ վարչությունը։

Օդանավակայաններում տեսել եմ վիզա ստանալու մեծ հերթեր, բայց չեմ տեսել, որ վիզաների վարչությունը չաշխատի։

Հիմա ի՞նչ անեն այս օտարերկրացիները, սպասեն Հայաստանում տոնը ավարտվի, սա ի՞նչ գործելաոճ է»,- գրել է քաղաքացին:

--00--ԶՀ