ԱՊՀ դիտորդները ներկա կլինեն Ադրբեջանում նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ապհ

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կմասնակցի Ադրբեջանում, Բելառուսում և Ռուսաստանում ընտրությունների դիտարկմանը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ դիտորդական առաքելություն կատարելու համար ԱՊՀ-ն արդեն գրավոր հրավեր է ստացել Ադրբեջանից, իսկ Բելառուսից և Ռուսաստանից դեռ բանավոր են այդ մասին ասել:

--00--ԼՀ