Հայաստանը դիտորդներ կգործուղի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ю

Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կազմում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ղրղզստանի Հանրապետություն կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ:

 Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջում հրապարակված վարչապետի որոշումներից:

ՀՀ դիտորդները կգործուղվեն նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

--00--ԱՀ