Հռոմի պապը հայտնել է, թե որտեղ է ցանկանում թաղվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

պապ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է, որ մահվանից հետո իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, որը Հռոմի չորս գլխավոր բազիլիկներից մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին քահանայապետը դեկտեմբերի 12-ին հայտնել է Մեքսիկայի N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Տեղն արդեն պատրաստ է․ ցանկանում եմ, որ ինձ թաղեն Սանտա Մարիա Մաջորեում: Այո՛, որովհետև ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ... Գոյություն ունի շատ ամուր կապ։ Ես արդեն հանդիպել եմ հուղարկավորության արարողության կազմակերպիչների հետ», - Ֆրանցիսկոս պապի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի սկզբին քահանայապետը շնչուղիների բորբոքմամբ ուղեկցվող գրիպի պատճառով ստիպված էր հրաժարվել Դուբայ ուղևորությունից, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28):

«Ես ինձ ավելի լավ եմ զգում: Երբեմն ինձ ասում են, թե ես անխոհեմ եմ, որովհետև ցանկանում եմ ինչ-որ բան անել և շարժվել: Բայց դրանք լավ նշաններ են, ես միանգամայն առողջ եմ», - հավելել է Հռոմի պապը:

--00--ԼՀ