41-ամյա կինը հայտնել է, որ փորձել են սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր հետ․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ծղ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 41-ամյա Ֆլորա Գ․-ն և հայտնել, որ հունվարի 15-ին Զավարյան փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Նվեր Վ․-ն փորձել է իր կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր հետ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ