Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Զախարովա-e1688024270215

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է նաև, որ Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների վերջին հանդիպումը սահմանին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հացերով հանձնաժողովների հանդիպումը։

«Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել սահմանազատման գործընթացին, ինչը հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։

--00—ՅՄ