ՌԴ-ն կողմնակից է Լաչինի և Աղդամի ճանապարհներով մարդասիրական օգնության անարգել տեղափոխմանը․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ շրջափակմանը, Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհին։

Նա մասնավորապես, ասել է. «Այս օրերին մեր ներկայացուցիչը Բաքվում է։ Նա համապատասխան խորհրդակցություններ է նախատեսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համապարփակ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել առաքմանը ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, և կոչ ենք անում չքաղաքականացնել այդ հարցը»։

--00—ՅՄ