ՀՀ դեսպանը և Վրաստանի օմբուդսմենը ընդգծել են երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

406050334_657831889871881_9171796321155108841_n-e1701260197488

Նոյեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում օմբուդսմենի գործունեության նշանակությանը՝ երկրների ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։

«Այս համատեքստում ընդգծվեց երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության կարևորությունը»,- ասված է ՀՀ դեսպանատան հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ