Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են ՎԱԶ-2121-ն ու ՎԱԶ-2106-ը. վերջինը կողաշրջվել է. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

վթ.

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Խանջյան գյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2121 և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյան գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Եգոր Ալեքսանյանն ու Գևորգ Պողոսյանը։

Առավել մանրամաս՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ