Ռուսաստանում COVID-ով հիվանդացությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 32,8 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

քով

 Ռուսաստանի Դաշնությունում անցած շաբաթվա ընթացքում COVID-ով հիվանդացությունն աճել է 32,8 %-ով, իսկ հոսպիտալացումների թիվը՝ 25,3 %-ով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում հայտնել են, որ հոսպիտալացումների թվի աճ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության 66 սուբյեկտներում, հիվանդացությունն աճել է 79 տարածաշրջաններում։

Ըստ շտաբի տվյալների՝ շաբաթվա ընթացքում ապաքինվել է COVID-ով վարակված 54 797 մարդ, ինչը 37,9 %-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատությամբ: Հիվանդությունից մահացել է 90 մարդ։

«Ռոսպոտրեբնադզորի» տվյալների համաձայն՝ 2023 թվականի 47-րդ շաբաթվա արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է COVID-ով հիվանդացության ավելի քան 79 000 դեպք:

--00—ԼՀ