Պահպանվում է փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված ԼՂ բնակչության անվտանգության ապահովմանը․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

fhfh

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղում՝ 19 դիտակետերում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։

--00—ՅՄ